Անի Հովսեփյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Armenpress 19:21, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովսեփյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող  Դարիմա Սանդակովայի հետ: Հովսեփյանը պարտվեց, սակայն նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճեց նաև 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Տղամարդկանց թիմից կիսաեզրափակիչ է դուրս եկել 5 բռնցքամարտիկ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am